Search
Close this search box.

ԱՄՆ-ի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ

ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Պատասխանելով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորության մասին հարցին Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ այդ մասին տեղեկություն չունի․

«Մենք շարունակում ենք աշխատանքը դիվանագիտական կարգավորման ուղղությամբ», — հավելել է նա:

Please enter a valid URL