Search
Close this search box.

Ավետ Պողոսյանն արձագանքել է իրեն պաշտոնանկ անելու մասին լուրերին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե իրեն պաշտոնանկ են արել հայկական արբանյակի հետ կապված խափանումների պատճառով:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Հայասաթ-1» արբանյակը ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով, ապա նաև «Արմսաթ-1»-ը, խնդիր են դարձել ոլորտի համակարգող Պողոսյանի համար: «Բանն այն է, որ ըստ տարբեր մասնագետների՝ տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրերի արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Եվ ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել տարբեր երկրների կառավարություններից, հորդորել են հետ իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, որակը և մեկնարկը: Կառավարությունները պնդել են, որ իրենց արբանյակների աշխատանքը խափանում է գրանցել հենց «Հայասաթ»- պատճառով։ Ահա, այս պատճառով էլ, թերևս, Ավետ Պողոսյանին պարզապես հեռացրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, սակայն ձախողման համար որևէ այլ պատժամիջոց չի կիրառվել»,- գրել է թերթը:

«Այն, ինչ գրել են մամուլում, բացարձակապես չի հմապատասխանում իրականությանը: Իհարկե այդպես չէ, դա միայն մեր պատասխանատվությունը չէ, այդ ամեն ինչը հաշվարկվում է: Ամենայն հավանականությամբ, խոսքը ռադիոկապի տարբեր տեսակի խափանումների մասին է, որն աշխատանքային պրոցես է, այդպես լինում է, լինում են բողոքներ, որոնք աշխտանքային կարգով լուծվում են»,-ասել է Ավետ Պողոսյանը:

«Հայասաթ 1» արբանյակը մասնավոր նախաձեռնություն է, եւ ես տեղյակ չեմ, բայց ենթադրելով, թե ինչի մասին կարող է խոսք լինել, ենթադրում եմ, որ ռադիոկապի մասին է: Մեր կապի ադմինիստրացիան, «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, դրանով զբաղվում է»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ տեղյակ չէ, արդյոք կան բողոքներ այլ երկրներից, թե ոչ:

Հարցին, ո՞րն է իր պաշտոնանկության պատճառը, Ավետ Պողոսյանը պատասխանեց. »Ես աշխատանքից իմ դիմումի համաձայն եմ ազատվել: Իշխանությունը դժգոհություն չի ունեցել իմ աշխատանքի հետ կապված: Այլ մեկնաբանություն չեմ տալիս այս կապակցությամբ»:

Նա ընդգծեց, որ հիմա նոր աշխատանքի մասին չի մտածում, հանգստանում է:

Հարցին՝ այլ աշխատանքի առաջարկ ստացե՞լ է, նախին փոխնախարարն արձագանքեց. »Չենք քննարկել այդպիսի հարցեր, հանգստանում եմ հիմա»:

Հիշեցնենք, որ Ավետ Պողոսյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի քաղաքացիական ամուսինն է: Նա աշխատանքից ազատվել է հուլիսի 3-ին:

Please enter a valid URL