Search
Close this search box.

«Հրապարակ». Վարդավառը որոշ վարորդների համար վերածվել է «մղձավանջի»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդավառը որոշ վարորդների համար տոնից վերածվել է «մղձավանջի»։ Հուլիսի 7-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացրել եւ «հայտնաբերել» 3 հազար 300 իրավախախտում, 125 հոգին եղել է ոչ սթափ վիճակում, 140 անձ մեքենան վարել է մգեցված ապակիներով, 255 հոգի գերազանցել է արագությունը, 813 վարորդ մեքենան վարել է առանց ամրագոտու, վարելու ընթացքում ծխելու համար տուգանվել է 65 հոգի, հեռախոսով խոսելու համար՝ 64։ Կան նաեւ այլ իրավախախտումներ։ Տուգանային հրապարակ է տեղափոխվել 79 մեքենա։

Հիշեցնենք, որ կիրակի օրը հայերը նշում էին Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL