Search
Close this search box.

Նոր մանրամասներ՝ Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհից

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից նոր մանրամասներ են հայտնել «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում բռնկված հրդեհից եւ հայտնել, որ հրդեհը բռնկվել է նկուղային հարկում գտնվող թունելում, այրվել են մալուխներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում, շինությունից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդանի կիրճում գտնվող «Երևան ՀԷԿ-1»-ի տարածքում։

Հրդեհը մարվել է։ Իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ։ Այրվել են «Երևան ՀԷԿ-1»-ի տարածքում գտնվող շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և նկուղային հարկում գտնվող թունելում` մալուխներ։
Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը:

Please enter a valid URL