Search
Close this search box.

Երևանի կենտրոնում կրшկոցներ են հնչել

Հուլիսի 6-ին կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ժամը 22:30-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունի փողոցում գործող «Նաչո Հոթել Երևանի»-ի դիմաց կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկներն ու ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են գազային ատրճանակից արձակված 2 պարկուճ:

Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ ունեն, թե ենթադրյալ կրակոցներ արձակողը ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից է կրակել, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին մանրամասներ չեն հրապարակվում: Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Please enter a valid URL