Search
Close this search box.

Երևանի ՀԷԿ–ում հրդեհ է բռնկվել. մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկա

Երևանի ՀԷԿ–ում հրդեհ է բռնկվել, այդ պատճառով մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներում լույս չկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը:

«Մասնագետները տեղում են։ Այս պահին աշխատանքներ են տարվում, դեռ պարզ չէ` երբ կավարտվեն աշխատանքները»,– ասաց նա:

Նա հայտնեց, որ այս պահին մասնագետները փորձում են այլընտրանքային աղբյուրներից վերականգնել էլեկտրամատակարարումը։

Please enter a valid URL