Search
Close this search box.

«Բացահայտ նախապատվությունը տալիս են Հայաստանին». Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի համատեքստում դժգոհ է արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումից։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը մասնակցող երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ներկա բանակցային գործընթացը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։

«Այս համատեքստում հատկապես բարձր ենք գնահատում Ադրբեջանի ամուր վճռականությունը և համաձայնագրի կնքման հարցում նրա դրական մոտեցումը։ Բայց մեզ չի բավարարում արևմտյան որոշ երկրների անհավասարակշիռ վերաբերմունքը, որոնք բացահայտ նախապատվությունը տալիս են Հայաստանին և անտեսում Ադրբեջանի մտահոգությունները։ Մենք՝ իբրև թյուրքական աշխարհ, ցանկանում ենք, որ այս գործընթացը հաջողության հանգեցնի»,- ըստ ТАСС-ի՝ ասել է Ֆիդանը։

Ֆիդանը նաև ընդգծել է, որ պատմական հնարավորություն է ի հայտ եկել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար, ինչը տարածաշրջանի անվտանգության և միջազգային լոգիստիկ կարողությունների վրա դրական ազդեցություն կունենա։

Please enter a valid URL