Search
Close this search box.

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

«Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Դա հնարավորություն է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար, այլ նաև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում՝ ոչ միայն թյուրքական աշխարհի, այլև գլոբալ անվտանգության համար», — Ֆիդանի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Please enter a valid URL