Search
Close this search box.

Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay հրթիռներ ձեռք բերելու համար

Indian Defence Research Wing կայքը գրում է, որ Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի-բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար:
Աղբյուրը գրում է, թե դա, հավանաբար, պայմանավորված է վերջերս Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության LORA համակարգի կիրառմամբ։

Նշվում է, որ Հայաստանի խնդրանքի և Հնդկաստանի հնարավոր պատասխանի կոնկրետ մանրամասները դեռևս մնում են անորոշ:
Pralay քվազի-բալիստիկ «երկիր-երկիր» հրթիռը կարող է խոցել թիրախները 150-ից 500 կիլոմետր հեռավորության վրա և արձակվել շարժական արձակման կայանից։ Համակարգը հագեցած է առաջադեմ նավիգացիայով և ավիոնիկայով:

Please enter a valid URL