Search
Close this search box.

Երևանում վերամբարձ կռունկը պոկվել-ընկել է, կռունկավարը տեղում մահացել է

Հուլիսի 5-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում` կառուցվող էլիտար շենքի բակում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում ժողովրդին հայտնի խորհրդային տարիներից «Ձյունիկ սառնարան» անունը ստացած տարածքում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Հայկ Արմենակյանն էր, և վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելու ժամանակ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով էլ նա մահացել է։

Please enter a valid URL