Search
Close this search box.

«Հրապարակ». Ինչու են կարմիր բերետները հսկում ՔՊ գրասենյակը

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարին ՔՊ Արաբկիրի, Գուրգեն Արսենյանի գրասենյակների, Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբերի հայտնաբերումից հետո ՔՊ-ականները վախ ունեն, թե կարող են տեռակտի «զոհ» դառնալ, ուստի ՆԳՆ ոստիկանության Երեւանի վարչության կարմիր բերետները երբեմն ուժեղացված ծառայություն են իրականացնում ՔՊ-ականների տների եւ մշտական հսկողություն` ՔՊ գրասենյակների մոտ։

ՆԳՆ-ից մեզ ասացին, որ հասարակական կարգի ապահովման նպատակով են ոստիկանները հսկում ՔՊ-ի գլխամասային գրասենյակի շենքը։ Նախկինում ՆԳՆ պետական պահպանության գլխավոր վարչությունը՝ ՊՊԳՎ-ն, վճարովի ծառայություն էր մատուցում որոշ կազմակերպությունների, սակայն հետո օրենքը փոխվեց, եւ նման ծառայություն մատուցում են մասնավոր պահնորդական կազմակերպությունները: ՊՊԳՎ-ն հսկում է միայն պետական շենք-շինությունները։ ՔՊ-ի գրասենյակը հատուկ կարեւոր նշանակության եւ պահպանության ենթակա օբյեկտ չէ, եւ եթե հսկողություն է իրականացվում, դա օրենքի խախտում է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL