Search
Close this search box.

«Շուտով Ռուսաստանում նոր դեսպան ենք ունենալու». Ալեն Սիմոնյան

«Մենք շուտով Ռուսաստանում ունենալու ենք նոր դեսպան։ Թեկնածությունը ներկայացված է արդեն, սպասում ենք նշանակմանը»,– ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Վաղարշակ Հարությունյանը հետ կանչվի ՌԴ-ից իր վերջին հայտարարությունների համար, և արդյոք նրա հայտարարությունները համաձայնեցվում են ՀՀ ԱԳՆ–ի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ–ում ՌԴ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածներից տուժած ռուսական մի շարք շրջաններ էր այցելել, նաև հայտարարել, որ երկու երկրների հարաբերությունները չեն սահմանափակվում առանձին անհատների հայտարարություններով։

 

Please enter a valid URL