Search
Close this search box.

Դա գնահատում ենք դրական քայլ. Իրանի դեսպան

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի այն հատվածը, որ անցնում է Հայաստանով, դա շատ լուրջ այլընտրանք է, եւ հնարավորություն է ընձեռում դեպի Սեւ ծով դուրս գալ, որն ավելի կարճ ճանապարհ է համարվում: Այս մասին այսօր Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Հայաստանով անցնող հատվածի շինարարական աշխատանքները Հայաստանի հարավում՝ Ագարակ-Քաջարան հատվածում արդեն սկսվել է եւ սա հստակ ծրագիր է, որ պետք է իրականացվի: ՀՀ կառավարությունը բավականին լուրջ բյուջե է հատկացրել հարավային հատվածում այդ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար: Դա գնահատում ենք դրական քայլ:

Արդեն իսկ մեկնարկել են շինարարական աշխատանքները այդ հատվածում, դա առաջին փուլն է: Երկրորդ փուլի մասին շուտով կհայտարարվի, որը Քաջարանի թունելի շինարարությունն է, որի մրցույթի մասին կհայտարարվի: Մոտ ժամանակներս սպասվում է, որ կհայտարարվի նաեւ Քաջարանից հետո մինչեւ Սիսիան ճանապարհի շինարարության մասին: Դա կդյուրացնի մեքենաների ենթեւեկությունը այդ հատվածով»,- ասաց դեսպանը:

Նա ընդգծեց, որ այս ճանապարհները մեկը մյուսի փոխարեն չեն, այլ մեկը մյուսին լրացնող են. «Հայաստանի տարածքով, Վրաստանով դեպի Սեւ ծով ճանապարհը 2 օր նվազեցնում է ճանապարհի տեւողությունը»,- ընդգծեց Մեհդի Սոբհանին:

Please enter a valid URL