Search
Close this search box.

«Ոչ մի տոնական բան այլևս չի մնացել հուլիսի 5-ի խորհրդում»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի օրացույցներում այսօր ոչ աշխատանքային օր է։ Սահմանադրության օրն է։ Մինչդեռ ոչ մի տոնական բան այլևս չի մնացել հուլիսի 5-ի խորհրդում, որովհետև իշխող նիկոլական խմբակը վաղուց տապալել է Հայկական պետականության սահմանադրական կարգն ու օր-օրի ավելի ու ավելի է հեռանում ժողովրդավարության, իրավական պետության, սոցիալական պետության, ինքնիշխանության սկզբունքներից, ու ամենակարևորը՝ հայկականության գաղափարից։
Բոլոր պետական շենքերի առջև ծածանվող դրոշներն այլևս զուրկ են Եռագույնի ոգուց։ Այդ շենքերում աշխատող տիկնա՛յք և պարոնայք, այսօրվանից շենք մտնելուց Եռագույնի փոխարեն կպատկերացնեք միայն ու միայն Ջոլլի Ռոջերը։ Դա՛ է իրականությունը։
Պետական շենքերի առջև ծածանվող դրոշները վերածվել են ահա այս դրոշների»։

Please enter a valid URL