Search
Close this search box.

Արաբկիրի թաղապետարանի կաշառքի գործով կալանավորվեց «Pink berry»-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը

NEWS.am-ի տեղեկություններով՝ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով մեղադրանք է առաջադրվել նաև «Pink berry»-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանին։

Մենք տեղեկացանք, որ նա նույնպես կալանավորվել է։

Հիշեցնենք, որ Քննաչկան կոմիտեն հայտնել էր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների մասին։

Նշենք, որ մեղադրյալներից մեկը Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն է, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Please enter a valid URL