Search
Close this search box.

Արաբկիրի թաղապետի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել։

Այս մասին հայտնում է «ԱրմԼուր»-ը։ Տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Լրատվականը գրել էր նաև, որ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնում է նաև «Pink berry»-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը, որը, ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գևորգ Սաֆարյանի որդին է։ Նա կալանավորվել է։

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ են իրականացվում, ինչ արդյունքում թաղապետն ու նրա տեղակալը ձերբակալվել էին։

Please enter a valid URL