Search
Close this search box.

Կիևյան կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ հուլիսի 4-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, այդ քաղաքացին, ով 50-ից 55 տարեկան տղամարդ է իրեն ցած է նետել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Please enter a valid URL