Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈւԹ. Արարատի մարզի բնակիչներն ընդդեմ վնասակար հանքարդյունաբերությանը. ինչ են ահազանգում մասնագետները

Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, որն օգտագործվում է ցեմենտի արտադրության մեջ, այսօր հայտնվել է միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում։

Կարմիր սարում կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ, որոնց առկայության դեպքում արգելվում է հանքարդյունաբերության իրականացումը։
Արարատի մարզի Կարմիր սարին հարող և իրենց բարձրարժեք գյուղատնտեսությամբ հատնի մի քանի գյուղերին՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի, սպառնում է տնտեսական ուղղվածության փոփոխություն, ինչպես նաև էկոլոգիական և սոցիալական խորը ճգնաժամ։

Այգեզարդ գյուղի բնակիչները հանրագիր են ներկայացրել 2300 ստորագրությամբ՝ Կարմիր սարում հանքարդյունահանման դեմ։
ՀՀ Արարատի մարզի Կարմիր սարի կրաքարային մերգելների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների համար անցկացվել են երեք հանրային լսումներ։
Չորրորդ հանրային լսումն «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ընկերության հայտով նախատեսվում է հուլիսի 10-ին, ժամը 14:00-ին՝ Գինեվետ գյուղում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Please enter a valid URL