Search
Close this search box.

ԱՄՆ դեսպանատունը հայտնում է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է։ Այս մասին հայտնում են դեսպանությունից․

«Շնորհավորում ենք Անկախության տոնի առթիվ։ Այսօր մենք տոնում ենք ԱՄՆ Անկախության 248 տարին, որը սկիզբ առավ 1776թ․ հուլիսի 4-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ։ Տոնի կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնել է Միացյալ Նահանգների անկախության 248-րդ տարին։ Այս տարվա տոնակատարությունն ընթացավ «Կալիֆոռնիան երազում է․ Մենդոսինոյից մինչև Սան Դիեգո» խորագրի ներքո՝ նշանավորելով Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև ամուր կապերն ու յուրահատուկ տուրք մատուցելով Կալիֆոռնիայում բնակվող մեծ ամերիկահայ համայնքին։

Ամերիկացիներն Անկախության օրը նշում են հուլիսի 4-ին․ 1776 թ․ հենց այդ օրն է ընդունվել Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը։

Please enter a valid URL