Search
Close this search box.

«Անկարայի և Երևանի միջև առողջ երկխոսություն է ձևավորվել»․ Միրզոյանը՝ Վրաստանում

Անկարայի և Երևանի միջև առողջ երկխոսություն է ձևավորվել։ Այս մասին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, գրում են վրացական ԶԼՄ-ները։

Միրզոյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։

Նրա խոսքով՝ «կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ժամանակն է»։

Please enter a valid URL