Search
Close this search box.

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ․ ՔԿ

Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Քանի որ հարցումները շատ են, տեղեկացնում եմ հետևյալը․

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- գրել է նա։

Please enter a valid URL