Search
Close this search box.

Ինքնաթիռը, որը պետք է Երևան մեկներ վաղ առավոտյան, դեռևս Քիշնևում է. որն է նախնական պատճառը

«FlyOne Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է Երևան մեկներ վաղ առավոտյան, դեռևս գտնվում է Քիշնևում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

«Ուղևորներով ինքնաթիռը պետք է մեկներ ժամը 07:10 -ին, սակայն թռիչքը հետաձգվում է տեխնիկական պատճառներով», — ասաց Աղաբեկյանը:

Նրա խոսքով՝ ինքնաթիռը, նախնական տվյալներով, Քիշնևի օդանավակայանից կմեկնի մեկ ժամվա ընթացքում:

Please enter a valid URL