Search
Close this search box.

ԱԽ քարտուղարը նշել է հիմնական գործիքը, որով ՀՀ-ն կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին

Դիվերսիֆիկացիան շատ կարևոր է ՀՀ-ի դիմակայության համար՝ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային առումով։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ես այն կարծիքին եմ, որ Արևելյան գործընկերությունը հաջողված է, և այն դրական բազմաթիվ արդյունքներ ունի։ 15 տարի առաջ երբ որ Արևելյան գործընկերությունը ստեղծվում էր, հիմնականում հետխորհրդային երկրները ավելի շատ իրար նման էին, բայց 15 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ են կրել, և երևի այն հիմնական պահանջն այն է, որ անհատական մոտեցում լինի բոլոր այս անդամ-երկրներին»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Արևելյան գործընկերությունը դիմակայունության ուղղությամբ օգնում է Հայաստանին․ «Դիվերսիֆիկացիան շատ կարևոր է ՀՀ-ի դիմակայության համար՝ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային առումով։ Ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը։ Ժողովրդավարությունը այն հիմնական գործիքներից մեկն է, որոնցով Հայաստանը կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին։ Ժողովրդավարությունը շատ կարևոր է նաև ներքին անվտանգության տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը օգնում է ներքին անվտանգության, տնտեսության զարգացման, ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարում, և սրանք իրենց հերթին բերում են մեծ արդյունքներ»։

Please enter a valid URL