Search
Close this search box.

Երևան ուղևորվող ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել. որն է պատճառը

Ռուսական Utair ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Տյումեն-Երևան չվերթը, ընդհատել է թռիչքը և վերադարձել Ռոշչինո։ Այս մասին գրում է rg.ru-ն:

«Օդ բարձրանալուց հետո անձնակազմը հայտնել է օդանավի տեխնիկական անսարքության (ավտոպիլոտի խափանում) մասին»,- հայտնել է Ուրալի տրանսպորտային դատախազությունը։

Ավիացիոն միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Գերատեսչության տվյալներով՝ Boeing-738-ն օդ է բարձրացել հուլիսի 3-ին տեղի ժամանակով 06:18-ին, ապա վերադարձել և մեկնման օդանավակայանում վայրէջք է կատարել 08:43-ին:

Նշվում է, որ ամեն ինչ հարթ է ընթացել։

Please enter a valid URL