Search
Close this search box.

Երևան-Բաքու բանակցություններն առաջնահերթություն են ԱՄՆ-ի համար. պետդեպ

ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

Նա նշել է, որ երկու երկրների միջև շարունակվող քննարկումներն առաջնահերթություն են պետդեպարտամենտի համար․ «Հարավային Կովկասում հարցի համատեքստում դա առաջնահերթություն է մեզ համար։ Մենք կշարունակենք աշխատել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կոնկրետ հանդիպումների և խնդիրների ուղղությամբ», — ասել է նա։ Պետքարտուղարությունից հրաժարվել են խոսել հանդիպումների կոնկրետ օրակարգի մասին։

Please enter a valid URL