Search
Close this search box.

Վարդան Հարությունյանն տարհանել է 12 վիրավոր զինվnրի. ՌԴ ՊՆ

Շարքային Վարդան Հարությունյանը հատուկ ռազմական ​​գործողության ընթացքում, հանդես գալով բժշկական վաշտի կազմում, առաջին բուժօգնություն ցուցաբերելու և մարտադաշտից զինծառայողներին տարհանելու աշխատանքներ է կատարել։ Դրա մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Գտնվելով անտառաշերտի մոտ՝ շարքային Հարությունյանին ուկրաինացի զինյալների հարձակումը հետ մղելիս վիրավորված զինվորականներին տարհանելու առաջադրանք է ստացել։

Չնայած ուկրաինական արմատականների անդադար ականանետային գնդակոծություններին, շարքային Հարությունյանը, վտանգելով սեփական կյանքը, տարհանել է տարբեր ծանրության բեկորային վնասվածքներ ստացած 12 զինծառայողի։

Ընկերներին տարհանման վայր հասցնելով՝ Վարդանը նրանց ցուցաբերել է առաջին բուժօգնություն, որից հետո նրանց տեղավորել է ժամանած մեքենայում։ Տրանսպորտային երթուղու երկայնքով շարքային Հարությունյանը շարունակել է օգնություն ցուցաբերել և վերահսկել վիրավորների վիճակը։

Շարքային Հարությունյանի գրագետ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ բոլոր վիրավոր զինծառայողներն օպերատիվ կերպով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Զինվորների կյանքը փրկվել է»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Please enter a valid URL