Search
Close this search box.

Մայրը մшհшցել է, որդիներից մեկը վերшկենդшնшցմшն բաժանմունքում է․ մանրամասներ՝ nղբերգական ավտովթարից

Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղում, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Oragir.news–ը։

Կայքի տեղեկություններով վթարի հետևանքով վիրավորում ստացածները հարազատ եղբայրներ են և նրանցից մեկի կինն է, իսկ մահացածը նրանց 70-ամյա մայրն է։

«Մեր գյուղի բնակիչներ են։ Ռ․ Սարգսյանն ու Ա․ Սարգսյանը եղբայրներ են, նրանց հետ մեքենայում է եղել եղբայրներից մեկի կինը ու իրենց 70-անց մայրը։ Գնում էին Գավառ՝ թաղում»,-լրատվամիջոցին հայտնել է Ջրաշենի վարչական ղեկավար՝ Սարգիս Գրիգորյանը։
Եղբայրներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս եղբոր մոտ ախտորոշվել է ողնաշարի կոտրվածք, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 2-ին ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով ուղևորներից մեկը տեղում մահացել է։

Please enter a valid URL