Search
Close this search box.

Երբ է ՃՈ տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունից օգտվելու վերջնաժամկետը․ հարկադիրից հիշեցնում են

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հիշեցնում են, որ ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է։

Հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել կատարել վճարումներ մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքների համար, շտապեն օգտվել արտոնությունից։

Վճարումները հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների, իսկ աշխատանքային օրերին՝ նաև Ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների սպասարկման գրասենյակներ այցելելով։

Ի դեպ, «Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։

Please enter a valid URL