Search
Close this search box.

ՊՆ-ն` Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու լուրերի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունն անհեթեթություն է որակում մի շարք հրապարակումներում տեղ գտած հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանն արգելել է Հայաստանի ռազմական տեխնիկայի տեղաշարժը Երասխ–Տիգրանաշեն ճանապարհով։

«Անհեթեթություններին ՊՆ–ն չի արձագանքում»,– Sputnik Արմենիային ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԶՈւ-ին Ադրբեջանն արգելել է Երասխով դեպի Վայոց Ձոր տեղաշարժեր իրականացնել:

Please enter a valid URL