Search
Close this search box.

Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար․ Փաշինյան

Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար»,- ասել է Փաշինյանը։

Նա խոսքով՝ պետք է շատ ժամանակ ծախսել ինստիտուտների կայացման վրա։

«Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք պետք է շատ ժամանակ ծախսենք մեր հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու վրա, որովհետև այսօր մեր հանրության ու հանրային կյանքում կան շերտեր, որոնց մասին կամ չգիտենք, կամ չենք խոսում այդ մասին։ Մենք պետք է առերեսվենք այդ շերտերի հետ»,- նշել է նա։

Please enter a valid URL