Search
Close this search box.

ՀՀ-ն որպես անկախ պետություն այսօր գոյություն չէր ունենա, եթե չլինեինք ժողովրդավար. Փաշինյան

Երեւանում մեկնարկել է «Ժողովրդավարության հայկական ֆորում» ամենամյան միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընտրությունների արդյունքներ կեղծել արտահայտությունն արդեն պատմական ժանրի է վերագրված Հայաստանում,  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ժամանակին Հայաստանում տեղեր կային, որտեղ հավաք անելն այդքան էլ հեշտ չէր։

«Խոսքի ու մամուլի ազատության բռնաճնշումներ. կարծում եմ՝ սա նույնպես մի թեմա է, որն արդեն անցյալում է Հայաստանում»,— ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի կառավարության համար հանգամանքների բերում չէ, այլ՝ ռազմավարություն։

«Եվ կառավարությունը շարունակելու է այս ռազմավարական հետագիծը։ Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է, ու միջազգային հանրությունը Հայաստանն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս, սա, թերևս, ամենակարևոր արձանագրումն է, որ կարող ենք անել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Please enter a valid URL