Search
Close this search box.

Դшնшկшհшրություն՝ Երևանում․ կան ձերբшկшլվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` hունիսի 18-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում դանակահարվելու հետևանքով «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է դիմել Երևանի բնակիչ 30-ամյա Սասուն Դ․-ն:

Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Ու․-ն իր որդիների, 20-ամյա Գևորգ Ա․-ի և 19-ամյա Գարիկ Ա․-ի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Սասուն Դ․-ի և նրա հոր, 48-ամյա Արտակ Դ․-ի հետ, որի ժամանակ Արմեն Ու․-ն իր մոտ գտնվող քարով հարվածել է Արտակ Դ․-ին, իսկ Գևորգ Ա․-ն իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել է Սասուն Դ․-ին` պատճառելով նշված մարմնական վնասվածքը:

Ոստիկանության Մալաթիայի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Please enter a valid URL