Search
Close this search box.

Վտանգավոր աստերոիդն անցել է Երկրի կողքով՝ 300 հազար կմ հեռավորության վրա

Պոտենցիալ վտանգավոր 2024 MK աստերոիդը անցած գիշեր մոտ 300 հազար կիլոմետր հեռավորության վրա անցել է Երկրի մոտով: Այս մասին կիրակի օրը հայտնել են Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում:

Աստերոիդի թռիչքը դիտարկվել է ինստիտուտի աստղադիտակների միջոցով:

Աստղագետների կարծիքով՝ երկնային մարմինը պատկանում է Ապոլոն խմբին։ Քարի չափերը տատանվում են 120-ից 260 մետրի սահմաններում։ Աստերոիդն առաջին անգամ նկատվել է 2024 թվականի հունիսի 16-ին։

Please enter a valid URL