Search
Close this search box.

Արյունը ջուր չի դառնա. Եվգենյա Մեդվեդևան պատմել է հայկական արմատների մասին

Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան YouTube-ի իր «БеС комментариев» հաղորդման ժամանակ պատմել է իր հայկական արմատների մասին:

«Գիտես, ինչպես ասում են՝ արյունը ջուր չի դառնա։ Ես կիսով չափ հայ եմ։ Երբ մեծացա, սկսեցի հասկանալ, թե դա ինչ է նշանակում։ Երբ երաժշտություն է հնչում, խորոված են անում… Ամեն կարծրատիպային բան անմիջապես արթնանում է իմ մեջ: Հայկական ինչ-որ բան իմ մեջ եռում է», — խոստովանել է Եվգենյան։

Նշենք, որ հայտնի գեղասահորդուհու հոր անունը Արման Բաբասյան է, սակայն Եվգենյան վերցրել է մոր ազգանունը:
Եվգենյա Մեդվեդևան ծնվել է 1999 թ․ նոյեմբերի 19-ին Մոսկվայում։ Նա աշխարհի կրկնակի չեմպիոն է (2016, 2017), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2017) և Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (2016, 2017): Նա նաև 2018-ի Փհենչհանի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է մենասահքում և թիմային մրցումներում:

Եվգենյան գեղասահքով սկսել է զբաղվել երեք տարեկանից և զգալի հաջողությունների հասել մարզիչ Էթերի Տուտբերիձեի ղեկավարությամբ: Յուրահատուկ ոճն ու տեխնիկան նրան դարձրել են աշխարհի ամենաճանաչելի գեղասահորդներից մեկը։
2018-ի Օլիմպիական խաղերից հետո Մեդվեդևան մարզվել է կանադացի մարզիչ Բրայան Օրսերի մոտ, ում հետ շարունակել է հանդես գալ միջազգային ասպարեզում:

Please enter a valid URL