Search
Close this search box.

Այս հասցեներում ևս ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 29-ը 00:00-ն կդադարեցվի Կիլիկիա թաղամասի, Իսակով 2-10 շենքերի, Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:

Հունիսի 28-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Դավթաշեն 1, 2, 8 փողոցների ջրամատակարարումը:

Հունիսի 28-ին ժամը 11:30-20:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 2 նրբ. 2, 4 շենքերի ջրամատակարարումը:

Հունիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 29-ը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մուսալեռ, Պտղունք գյուղերի ջրամատակարարումը:

Հունիսի 28-ին ժամը 10:15-14:00-ն կդադարեցվի Սիսիանի Ն.Ստեփանյան փողոցի ջրամատակարարումը:

Հունիսի 28-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Գորիսի Մ.Խորենացու 1-101 տների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Please enter a valid URL