Search
Close this search box.

Մենք պետք է շատ սկզբունքային որոշում կայացնենք․ Նիկոլ Փաշինյան

Ուսուցիչների դրույքը նաև ձևավորվում է ըստ այն դասարանների թվի, որտեղ նա դասավանդում է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ որքանո՞վ է արդար փոքրաթիվ դասարաններում դասավանդող ուսուցիչներից պահանջել այն գիտելիքը, որքան պահանջվում են մեծաթիվ դասարաններում դասավանդող ուսուցիչներից:

«Մենք պետք է շատ սկզբունքային որոշում կայացնենք՝ ո՞ւմ համար է դպրոցը: Ես, երբեմն, տպավորություն եմ ստանում, որ դպրոցը հաշվապահների, տնտեսվարների, մաքրուհիների, ընդհուպ ուսուցիչների համար աշխատատեղ է, մենք այս հարցերին պետք է պատասխանենք՝ ոչ: Դպրոցը երեխայի համար է: Այն ընկալումը, որ մենք դպրոց ենք ստեղծել, որ աշխատատեղ լինի, սխալ ընկալում է , աշխատատեղ լինելու համար գուցե շինվերանորոգման արտադրամաս պետք է ստեղծենք»,- ասել է նա:

Փաշինյանը նշեց, որ վերջերս շատ է հանդիպում գյուղի դպրոցը չփակելու հարցադրումներին:

«Այս շեշտադրումը հիմնականում արվում է այն գյուղերում, որտեղ կան փոքրաթիվ աշակերտներով դպրոցներ: Մենք կառուցում ենք նոր դպրոց, որովհետև ոչ ոք չի ասել, որ գյուղի դպրոցը պետք է լինի գյուղապետարանի հետևում: Պետք է կառուցենք դպրոց տանող ճանապարհները, ձեռք բերենք տրանսպորտային միջոցներ, որոնք երեխաներին կտանեն դպրոց, երեկոյան կբերեն: Այն ընկալումը, որ դպրոցը գյուղի ենթակառուցվածք է, սխալ ընկալում է:

Շատ գյուղերում ասում են, եթե դպրոցը փակվի, գյուղը կդատարկվի, բայց իրականում այս ամենը գյուղի զարգացման մասին է և ոչ հակառակը: Մենք երբեք չենք անդրադառնում այն թեմային, որ երեխան, մինչև բանակ գնալը, 20 հոգուց ավելի միջավայրի հետ շփվելու փորձն չունի, մենք իրեն հանում, տանում ենք 500 հոգանոց միջավայր ու թե սա ի՞նչ իրավիճակ կարող է բերել, շատերը չեն պատկերացնում:

Այսօր պետք է այս արձանագրումը անենք՝ դպրոցը բուլկի թխողի համար չէ, ջեմ, հաց արտադրողի համար չէ, դպրոցը էլեկտրիկի, սանտեխնիկի համար չէ, այն նույնիսկ ուսուցչի ու տնօրենի համար չէ ու նաև ընտրատեղամաս չէ, դպրոցը երեխայի համար է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Please enter a valid URL