Search
Close this search box.

Արցախի ԱԱԾ աշխատակիցները կկարողանան աշխատանքի անցել ՀՀ ԱԱԾ-ում

Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի թվում հավանություն կտա «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին։ Փոփոխությամբ հնարավորություն կտրվի Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված ԱՀ ԱԱԾ աշխատակիցներին աշխատանքի անցնել Հայաստանի ԱԱԾ համակարգում։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6.1 մասով սահմանված կարգավորման համաձայն` պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել նաև այլ մարմինների (ԶՈւ, ՆԳՆ, ՊՊԾ և այլն) աշխատակիցները:

Նախագծով առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հնարավորություն նախատեսել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց համար:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ նախագծով նախատեսվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասով նախատեսված` պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հիմքը նախատեսել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց համար:

Նախագծով նախատեսվում է դրույթ, որի համաձայն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս հաշվի կառնվեն Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը, իսկ օրենքի գործողությունը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած և մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու համար պաշտոնի նշանակվող անձանց վրա: Միաժամանակ, կատարվող լրացումը կրելու է ժամանակավոր բնույթ՝ նպատակ ունենալով անցումային փուլում ապահովել լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած անձանց իրավունքի իրացման հնարավորությունը, և նշված դրույթի գործողության ժամկետ է սահմանվելու 2025 թվականի հուլիսի 1-ը, որից հետո այն դադարեցնելու է իր գործողությունը և հանվելու է օրենքի 19-րդ հոդվածի խմբագրությունից»։

Please enter a valid URL