Search
Close this search box.

Ք Պ վերնախավը պատգամավորներին հանձնարարություն է տվել՝ դուրս գալ կաբինետներից

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի» պատգամավորներին կուսակցական վերնախավը հանձնարարել է դուրս գալ կաբինետներից, գնալ մարզեր, հանդիպել ժողովրդի հետ, կատարել մարդկանց խնդրանքները, գոհացնել նրանց, հընթացս էլ քարոզել սահմանազատման-սահմանագծման աշխատանքները:

Ասվել է՝ չնայել, որ ամառ է` ՔՊ վարկանիշն այնքան անհուսալիորեն է ընկել, որ մեծ աշխատանք պետք է կատարվի այն բարձրացնելու համար, ուստի ոչ մի օր ժամանակ չկա` 2026-ի ընտրությունները սարերի ետեւում չեն:

Ասվել է, որ ՔՊ-ն ունի հանրության վստահության խիստ պակաս, եւ ամենօրյա աշխատանքով պետք է վերականգնել իշխող կուսակցության վարկանիշը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL