Search
Close this search box.

Հայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ Գրիգորյան

Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացները ՀՀ-ն դիտարկում է որպես միմյանցից առանձին ու տարբեր ուղղություններ։

Այս մասին «Կառուցելով ապագան» խորագրով «ԱՊՐԻ ֆորում 2024»-ի ընթացքում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետին, թե Թուրքիան չի կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել:

«Մենք երկու գործընթացները տեսնում ենք տարբեր ուղիներով: Կան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ և Հայաստան-Թուրքիա հարաբերություններ: Մենք սրանց ուղղությամբ տարբեր կերպ ենք աշխատում: Այո, կարող է լինել որոշակի փոխկապակցվածություն: Բայց մեր մոտեցումը հեևյալն է․ եթե լուծելու երկու բարդ բանաձևեր կան, ու դուք այդ բարդ բանաձևերը միացնում եք, ապա լուծումն ավելի դժվար կլինի: Այսպիսով, դրանք պետք է բաժանել: Մեր ըմբռնումն ու մոտեցումն այն է, որ մենք ունենք երկու տարբեր ուղղություն»,-ասել է նա։

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է՝ Հայաստանն ակնկալում է, որ դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կկոչվեն:

Նա նկատել է, որ Հայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար: ԱԽ քարտուղարի խոսքով՝ այս գործընթացում ժամկետ սահմանված չէ:

Please enter a valid URL