Search
Close this search box.

Որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին․ Սուրեն Պետրոսյան

Վերցված այս դադարը հարկավոր էր ճանաչելու համար ոչ այնքան «խոսացողներին», որքան «լռողներին», նաև այն մարդկանց, որոնք իմանալով ճշմարտությունը իրենց լռելայն համաձայնությունն են տվել «խոսացողներին»։ Այս մասին գրել է Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Հավատարիմ մնալով Շարժման սկզբունքներին, մասնավորապես, որ այն արդարության և ճշմարտության շարժում է և բնականաբար ենթադրում է նաև ստի դեմ պայքար, ապա որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին:

Կանդրադառնամ նաև նրան թե, որքան իմաստուն ու հեռատես են Ոսկեպարի մեր բնակիչները և թե ինչպես են իրականանում նրանց կանխատեսումները», — նշել է նա:

Please enter a valid URL