Search
Close this search box.

Այս գիշեր հնարավոր է որոշ գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ

Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ:

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։

Please enter a valid URL