Search
Close this search box.

Արման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է. հայտնի է պատճառը

UFC–ի մարտիկ Արման Ծառուկյանն 9 ամսով որակազրկվել է երկրպագուի հետ միջադեպի պատճառով։ ԱՄՆ Նևադա նահանգի մարզական հանձնաժողովը (NSAC) 9 ամսով որակազրկել է հայազգի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանին՝ UFC-ի մարտական բացարձակ առաջնության հոբելյանական 300-րդ մրցաշարում մենամարտի դուրս գալուց առաջ հանդիսատեսներից մեկի հետ միջադեպի համար։ X–ի իր էջում այս մասին հայտնել է լրագրող Ջոն Մորգանը:

UFC– 300 մարտական երեկոն տեղի է ունեցել ապրիլի 14-ին Լաս Վեգասում, որտեղ Ծառուկյանը մրցաշարի ժամանակ հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային: Դուրս գալով մենամարտի՝ մարզիկը օկտագոն տանող ճանապարհին վիճաբանություն է ունեցել հանդիսատեսներից մեկի հետ։ Ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում։

Ծառուկյանի խոսքով՝ հանդիսատեսն իրեն ցույց է տվել վիրավորական ժեստ՝ միջնամատ, ինչպես նաև փորձել է հարվածել իրեն, այդ պատճառով էլ չի կարողացել չարձագանքել:

Ծառուկյանի որակազրկման ժամկետը լրանում է 2025 թ. հունվարի 12-ին: Հաղորդվում է, որ այն կարող է կրճատվել մինչև կես տարի, եթե մարտիկը տեսահոլովակ թողարկի բուլինգի դեմ պայքարի արշավի համար: Բացի այդ, մարզիկը պետք է տուգանք վճարի 25 հազար դոլարի չափով, ինչպես նաև իր հոնորարից տա 471,12 դոլար:

Ծառուկյանը 27 տարեկան է, 25 պրոֆեսիոնալ մենամարտերում ունի 22 հաղթանակ, 3 պարտություն։

Please enter a valid URL