Search
Close this search box.

«Արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա»․ Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միությունը և Եվրոմիությունն անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ «Պրիմակովյան ընթերցումներ» միջգերատեսչական գիտափորձագիտական ֆորումի ժամանակ։

«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին, ճիշտ չի լինի, ինչպես ասում են, աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորը գնալով ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Պետք է հասկանալ, որ Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրոմիությունն անհամատեղելի են։ Եվ այն օգուտները, որոնք որևէ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, պետք է ընկալել որպես վճար՝ անվտանգության և ռազմավարական խորության համար։ Ուստի արտատարածաշրջանային խաղացողների մուտքը հետևանքներ կունենա»,- ասել է նա։

Please enter a valid URL