Հոգեբանները մշակել են կանանց ուշադրությունը գրավելու մի քանի կանոներ, որոնք շատ պետք կգան նրաց սիրտը նվաճել ցանկացող տղամարդկանց: Դրանք չափազանց պարզ են և հեշտ կիրառելի:
Անհոգություն. Երբ դուք նրան ցանկանում եք, ներսում եռում է կիրքը, նա անմիջապես զգում է դա, քանի որ ձեր օրգանիզմում արտադրվող հորմոներն անամոթաբար մատնում են ձեզ: Փորձեք ցույց չտալ, թե իրականում ինչ փոթորիկների դեմ եք կռիվ տալիս: Եթե կարողանաք ձեզ տիրապետել, և անհոգ ու անվրդով տեսք ունենալ, հավատացեք, դա կախարդական ազդեցություն կունենա կնոջ վրա: Նա կանհանգստանա, թե արդյոք չի նվազել իր հմայքը, և ակամա կփորձի միջոցներ ձեռնարկել` ձեր ուշադրությունը վերականգնելու համար:
Ինքնավստահ կեցվածք. Ուղիղ ողնաշարը տղամարդու առողջությունն ու ինքնավստահությունը մատնանշող ազդանաշաներից է: Այդպիսի տղամարդիկ աննկատ չեն մնում: Որքան էլ ընկճված լինեք, ուսերը կախ մի գցեք. Մեջքն ուղիղ պահեք, քայլեք ինքնավստահ և … ժպտացեք:
Կատարեք խոստումները.Կնոջ օրգանիզմը տղամարդկանցից հուսալիություն է պահանջում: Այդ պատճառով սուտը, պարտականություններն ու խոստումները չկատարելու սովորությունը կանայք գնահատում են որպես տղամարդուն ոչ բնորոշ հատկություններ: Այլ խոսքերով` եթե ինչ-որ բան եք խոստանում, թեկուզ կյանքի գնով կատարեք:
Խոհանոցային գաղտնիքներ. Հարց` ինչ պետք է անի տղամարդը կնոջ տրամադրությունը բարձրացնելու համար: Պատասխան` նա պետք է կերակուր պատրաստի: Կանայք, չգիտես ինչու, ցանկահարույց են համարում այն տղամարդկանց, ովքեր համեղ պատրաստել գիտեն: Միևնույն է` բնությունից չես փախչի:
Հումոր. Ինչպես հայտնի է` հումորը դաժան իրականությանը հարմարվելու լավագույն զենքերից մեկն է: Լավ հումորի զգացում ունեցող մարդն ավելի թեթև է տանում վիճաբվանությունները, ավելի հեշտ է լեզու գտնում շրջապատի մարդկանց հետ:Կանայք սիրում են այնպիսի տղամարդկանց, ովքեր ձեռքի մի շարժումով այս դեպքում հումորի միջոցով կարողանում են դուրս գալ սթրեսային հոգեվիճակներից: