Search
Close this search box.

Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար. ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունները 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչով մարելու հնարավորությունից օգտվելու ժամկետը։

Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 103 095 քաղաքացի 266 826 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 134 450 469 դրամ:

Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 156 668 կատարողական վարույթով բռնագանձվել է 646 979 923 դրամ:

Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 8-ը 50 տոկոս բոնուսային բաղադրիչով կարող եք մարել թե՛ հարկադիր կատարման փուլում գտնվող, թե՛ չգտնվող պարտավորությունները»։

Please enter a valid URL