Search
Close this search box.

Առաջին տեղը երաշխավորված է․ Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ազգային հավաքականի դուրս գալը Եվրոպայի 2024 թվականի առաջնության փլեյ-օֆֆ, գրում է armsport.am-ը:

Նշենք, որ Պորտուգալիան իր համար երաշխավորել է առաջին տեղը՝ խմբային փուլի 2-րդ տուրի խաղում հաղթելով Թուրքիայի հավաքականին 3-0 հաշվով։ Այս խաղում Ռոնալդուն դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

«Առաջին տեղը երաշխավորված է։ Մենք հպարտ ենք այս թիմով, մենք Պորտուգալիան ենք», — գրել է Ռոնալդուն սոցցանցային էջում։

Հիշեցնենք, որ 1-ին տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն։

Please enter a valid URL