Search
Close this search box.

Դшնшկшհшրվшծ տղամարդը հիվանդանոցում մшհшցшվ

Երեկ՝ հունիսի 21-ին, առանձնապես ծանր վնասվածք պատճառելու հետևանքով մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ ոստիկանները դեպքի վայրն էին սահմանազատում, Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ է բերվել իրենց մոտ ու գտնվում է վիրահատարանում, ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատություն տալու:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սերոժ Գրիգորյանն է:Տեղում ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ժամը 15:55-ի սահմաններում Վեդի քաղաքի Կասյան փողոցի 26/7 շենքի բակում կենցաղային ու անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Գրիգորյանի և նրա հարևան 71-ամյա Սամվել Խաչատրյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Ս. Գրիգորյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Դեպքի վայրում աշխատել են նաև փորձաքրեագետները, ովքեր հայտնաբերել են արնանման հետքեր:Այսօր՝ հունիսի 22-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, և հայտնել են որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «ծանր մարմնական վնասվածք պատճառելու, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Կասկածյալը, ինչպես նաև ոստիկանների կողմից հայտնաբերված հանցագործության գործիք դանակը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ եթե ոստիկանները մի փոքր հապաղեին, ապա կասկածյալը լքելու էր բնակության վայրը:

Please enter a valid URL