Search
Close this search box.

Միասնական տոմսային համակարգի ներդրման և տրանսպորտի գնի թանկացման որոշման իրագործումը հետաձգվել է

Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվել է։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ նախագիծը ուժի մեջ պետք է մտներ 2024 թվականի սեպտեմբերից։

«Երևանի քաղաքապետարանը միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխում է 2025 թվականի հունվար»,- ասել է Կոստանյանը։
Ավելի վաղ Կոստանյանը աղբյուրին վստահեցրել էր, որ սեպտեմբերի 1-ից հանրային տրանսպորտի գնի փոփոխություն նույնպես չի լինի։

Please enter a valid URL