Search
Close this search box.

«Իբրև իրենց հարցերը տեղն են գցել, հիմա էլ անցել են Պաղեստինին»․ ՀՀԿ խորհրդի անդամ

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բա, որ ասում եմ սրանք քաղաքականությունից, առավել ևս՝ աշխարհաքաղաքականությունից կիլոմետրերով են հեռու, ճիշտ եմ ասում:
Ուրեմն մի քանի տարի առաջ ոգևորված Իսրայելում դեսպանատուն բացեցին, տարածք վարձեցին, դեսպան նշանակեցին, աշխատակազմ և այլն, ինչին հաջորդեց Իրանի ռեակցիան. մեր դեսպանատան դիմաց Թեհրանում ահագին բողոքի ակցիաներ եղան:
Էդ մարսեցին, պրծան՝ հիմա էլ Պաղեստինի անկախությունն են մարդիկ ճանաչում ու մեր դեսպանին Թել-Ավիվում կանչում են ԱԳՆ (ինչը լրիվ տրամաբանական է): Չի բացառվում, որ դեսպանին էլ պասլատ անեն ու էլի հերթական անհաշվարկ քայլը կլինի, անիմաստ ծախսը:
Իսկ հիմա ամենագլխավորը. մթոմ իրանք իրանց հարցերը սաղ տեղն են գցել, հիմա էլ անցել են Պաղեստինին. արա, դա մեզ ի՞նչ ա տալու: Կարա՞մ ենթադրեմ, որ Արևմուտքն ա էլի հերթական անգամ վզներիդ դրել, որ նի ֆիգա՝ պտի ճանաչեք ու վերջ»։

Please enter a valid URL