Search
Close this search box.

Քննիչը՝ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավելու մասին

Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության տարածքում գտնվող Արցախի նախագահի Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։

Լրագրողների հետ զրույցում տեղում աշխատող ոստիկանության քննիչը նշել է, որ Քրեական վարույթի շրջանակներում է ամեն ինչ տեղի ունենում։

«Նախաքննության գաղտնիք է, այս փուլում չենք կարող հայտարարել ոչինչ։ Առգրավված մեքենան տեղափոխում ենք հատուկ պահպանման տարածք՝ քննչական գործողություններ կատարելու նպատակով»,- ասել է նա։

Վերջինս հավելել է․ «Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ է»։

 

Please enter a valid URL